|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել Է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Նշվում է՝ Պետրոսյանը և Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի սկզբին:
74-ամյա արտիստի համար այս ամուսնությունը դարձել է հինգերորդը: Երեք օր առաջ հումորիստի կինը սպիտակ ծաղկեփնջի լուսանկար էր հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում և մեկնաբանություններում շատերն դեռ այդ ժամանակ ենթադրություններ էին անում, որ դրանք հարսանեկան ծաղիկներ են: Հավանաբար, ձմռան առաջին հանգստյան օրերին անցկացված ընտանեկան հանդիսությունը նվիրված Է եղել հենց այդ իրադարձությանը:
Բրուխունովան աշխատում էր հումորիստի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ որպես նրա պաշտոնական կայքի ադմինիստրատոր: Նա զբաղվել է նաև համացանցում Պետրոսյանի սոցիալական ցանցերի էջերի առաջխաղացմամբ, իսկ ավելի ուշ դարձել նրա օգնականն ու տնօրենը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2018 թվականի նոյեմբերին, Պետրոսյանը բաժանվել Էր Ստեպանենկոյից: