|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արեգակի վրա սեպտեմբերի 22-24-ը տեղի ունեցած մի շարք հզոր բռնկումները մեր մոլորակում մագնիսական փոթորկի առիթ են դարձել. տեղեկացնում է Новости գործակալությունը:
Փոթորիկն առավել ակտիվ է եղել հատկապես երեկ երեկոյան: Ըստ ամերիկացի գիտնականների` այս երկուշաբթի` Երեւանի ժամանակով 20.00-ի սահմաններում, մագնիսական ալիքների ինդեքսը կտրուկ աճել է` 1-ից հասնելով 5-ի, իսկ 3 ժամ հետո` 8-ի եւ այդ մակարդակի վրա մնացել է ավելի քան 6 ժամ:
Գիտնականները պնդում են, որ ներկայումս Արեգակի ակտիվ հատվածը շարժվում է արեւելքից դեպի արեւմուտք, իսկ սեպտեմբերի 29-ին այն արդեն կլինի մի դիրքում, որն ամենահարմարն է մեր մոլորակին հարվածելու համար: