կարևոր
1666 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-06-11 18:26
Քաղաքական

Լինելով մոլորակի շատ անկյուններում՝ չեմ տեսել նման վայր. Լուկաշենկոն՝ օկուպացված Շուշիի մասին

Լինելով մոլորակի շատ անկյուններում՝ չեմ տեսել նման վայր. Լուկաշենկոն՝ օկուպացված Շուշիի մասին

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սախիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը կմասնակցի օկուպացված Արցախի տարածքներում վերականգնման աշխատանքերին։

Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը՝  Ալիևի ուղեկցությամբ․ «Լինելով մեր մոլորակի շատ անկյուններում՝ ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր՝ մաքուր օդ, գեղեցիկ բնություն։ Համոզված եմ, որ այս տարածքներում կյանքը վերականգնելով՝ ևս մեկ սխրանք էլ կանեք։ Մենք ուրախ կլինենք մասնակցել այս աշխատանքներին, արդեն որոշել ենք ուղղությունները, ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է Լուկաշենկոն։