|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնը կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լորդ Ալթոնն անհրաժեշտ է համարում, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում», - գրել է նա Twitter-ում։
Լորդ Ալթոնը նաև իր էջում կիսել է ԿԽՄԿ-ի վերջին հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։