|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ընտրությունների արդյունքներով պայմանավորված, մարզպետների հրաժարականների շարքն առայժմ սահմանափակվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանով, թեեւ շատերին էր սպասվում նույն ճակատագիրը: Պարզվում է, սակայն, մարզպետների հարցը դեռ օրակարգում է, պարզապես դրան որոշել են անդրադառնալ երդմնակալությունից հետո: Խոսվում է, որ Գիզիրյանին կհաջորդի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը: Անգամ հայտնի է նրան փոխարինողի անունը՝ ՀՀԿ-ական, բռնցքամարտիկի հակումներ ունեցող, Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը, որը վերջերս հակասություններ ուներ կառավարության հետ, քանի որ խոչընդոտել էին ՀԷԿ կառուցելու նրա ծրագիրը: Խոսակցություններ կան, որ մարզպետի պաշտոնի համար պատգամավորը հարկադրված է որոշակի բիզնես զոհողությունների գնալ՝ հրաժարվել սեփական լճերից եւ ՀԷԿ կառուցելու մտադրությունից, որպեսզի պաշտոնն ստանձնելիս խոցելի չլինի: իր աղբյուրներին հղում անելով՝ այս մասին գրում է «Հրապարակ»-ը: