Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՔՊ նիստից հետո սկսել է ահաբեկել մարզկենտրոնների ղեկավարներին՝ պարտադրելով գովել իրեն ու իր քաղաքականությունը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Փաստորեն ՔՊ նիստը բուռն է անցել...
ՔՊ նիստից հետո, «նախարարին» ասել են, որ մի կերպ վերականգնի իր «բարի անունը» ու «լավ համբավը», այլապես նրան կփոխեն:
Ու ի՞նչ արեց «նախարարը»... նիստից անմիջապես հետո սկսեց ահաբեկել մարզային բուժկենտրոնների ղեկավարներին` պարտադրելով, որ գովեն իրեն և իր վարած քաղաքականությունը, նույն դիմումով զանգեց իր դրածոներին, իսկ ում «ատամը չէր բռնում» ԽՆԴՐԵՑ, որ փոխանցած հսկայական պետպատվերների դիմաց գովաբանեն իրեն...
Գովաբանեցին`
«Արաբկիր» ԲԿ (չմոռանանք վերջերս 12 մլրդ դրամից ունեցած բաժինը 0-18 տարեկանների բուժում կազմակերպելու համար)
«Աստղիկ» ԲԿ (2,7 մլրդ դրամ պետպատվեր)
«Էրեբունի» ԲԿ (ուղղաթիռի մենաշնորհ, ինսուլտների գրեթե մենաշնորհ, հսկայական պետպատվեր)
Չեմ անդրադառնում դրածոներին (նախարարի շրջապատ) և մարզային բուժկենտրոնների տնօրեններին, ում «գովքը» այնքան արհեստական էր, որ նույնիսկ ժպիտ առաջացրեց... դա պարզ էր, քանի որ նրանք գտնվում են «նախարարի» լծակների տակ:
Չեմ քննադատում և ըմբռնումով եմ մոտենում մասնավոր բուժկենտրոնների տնօրեններին, քանի որ «ничего личного, просто бизнесс» գաղափարը միշտ արդիական է»: