Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանություններն առայժմ կանգնեցրել են մարզպետների փոփոխության գործընթացն ու առայժմ բավարարվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելով, որոշվել է այդ հարցին անդրադառնալ մի փոքր ավելի ուշ:
Մեզ հայտնի դարձավ, որ հիմա իշխանության վերին օղակներում վերլուծում են 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքներն այն առումով, թե որ մարզպետն է կարողացել շատ ԱՅՈ-ներ ապահովել: Պարզվում է, մարզային ամենաբարձր արդյունքներից մեկը ապահովել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ընդ որում, վերջինս իր մարզում կարողացել է այդ արդյունքները ցույց տալ հնարավորինս անաղմուկ կերպով:
Եվ դրա արդյունքում ձեռք բերած վստահության շնորհիվ էլ նրան հաջողվել է Սեւանում հանրապետական երեք թեկնածուների փոխարեն քաղաքապետ դարձնել Սարգիս Մուրադյանին: Իսկ ընտրություններին իշխանությունների օգտին լավ արդյունքներ ապահովել չկարողացող մարզպետներից է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Կոտայքի մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը:
Իշխանությունները քննարկում են հատկապես այս երեք մարզերում կամ մարզպետի փոփոխության, կամ ինչ-որ կերպ իրենց դիրքերն ուժեղացնելու հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում