Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
-Նախկինում արդեն թուրք ըմբիշի հետ մենամարտ ունեցել եք: Դժվա՞ր մրցակից է:
-Շատ դժվար էր, սպասում էի, որ եզրափակիչ դուրս կգա: Երրորդ անգամ եմ գոտեմարտում նրա հետ, և ամեն անգամ բարդ պայքար է ընթանում:
-Իսկ կիսաեզրափակիչում հանդես եկող ռուս ըմբիշի մասին ի՞նչ կասեք: Կնախընտրեի՞ք նրա հետ մենամարտել:
- Հստակ չեմ կարող ասել, մի քանի ամիս առաջ գոտեմարտել եմ նրա հետ և պարտվել: Ւսկ այստեղ նա արդեն շատ էր հոգնել: Ինձ համար տարբերություն չկար` կգոտեմարտեի ռուս ըմբիշի հետ, թե` թուրք, կարևորն այն է, որ հաղթեցի:
-Ի՞նչ հատուկ զգացողություններ ունեցաք, երբ հաղթանակ տոնեցիք թուրք ըմբիշի նկատմամբ:
- Իհարկե, շատ ուրախացա: Առաջին հերթին շատ ուրախ էի, որ կարողացա ուրախացնել հայ մարզասերներին: Նրանց աջակցությունը տրիբունաներից շատ մեծ էր:
Հարցազրույցը՝ Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆԻ
Լուսանկարները՝ Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Թբիլիսի