|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հաղթանակ»-ն արժեքների դաշինք է, հպարտ եմ, որ մեր եզդի ժողովուրդը հենց այս դաշինքի կողքին է: Այս մասին Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ ասաց «Հաղթանակ» դաշինքի ավագանու թեկնածու Ռուստամ Ջանգոյանը:
Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ ներկայացվեց նաև դաշինքի նախընտրական ծրագիրը:
Նշենք, որ այս դաշինքում ընդգրկված են ՀՅԴ–ն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածուն «Առաջ» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ Սևակ Խաչատրյանն է։
Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի նոյեմբերի 16-ին․ համայնքում կընտրվեն նոր ավագանի և համայնքի ղեկավար։
Մանրամասները՝ տեսանյութում: