Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ՍԴ-ից հետ է վերցրել երեկ տված իր դիմումը` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Թե ինչո՞ւ է դիմել այս քայլին, Հայրիկյանը դեռեւս որեւէ լուրջ, հիմնավորված պատասխան չի տվել: Ուշագրավ է, որ երեկ նա ասում էր, որ դիմումը կվերցնի միայն այն դեպքում, եթե ձեւավորվի միասնական թեկնածու, ինչն, ըստ էության, չեղավ եւ դժվար էլ լինի:
Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ ՍԴ դիմել-չդիմելու, դիմումը տալու, այնուհետեւ հետ վերցնելու ամբողջ գործընթացն իր համար անհասկանալի է:
«Անհասկանալի է, թե ինչ են անում, ինչի համար են անում եւ ինչ հիմնավորմամբ են անում: Մի օր դիմում տալ, մի օր վերցնել... Ցավում եմ, իհարկե, բայց, անկեղծ ասած, այս ամենը լուրջ չէ»,- նշեց նա:
Դիտարկմանը, որ, ըստ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի` Հայրկյանի կողմից ՍԴ դիմել-չդիմելը քաղաքական առեւտուր է, Սաֆարյանը պատասխանեց. «Մեր թեկնածուների մի մասը լավ «գործարքաբան» է աշխատում. «պարզում են», թե ով ում հետ է գործարքի մեջ: Ես չեմ ուզում նրանց հացը կտրել, բայց մի բան կարող եմ ասել, որ պարզապես անհասկանալի իրավիճակ է ստեղծվել»:
Հարցին` Րաֆֆի Հովհաննիսյանը կզիջի՞ դիրքերը հանուն միասնական թեկնածուի, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ այդ հարցն իրեն չպետք է ուղղենք: