Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սակագների բարձրացումը կայացել է, և այն հասարակության մեջ լարվածությունը մեծացրել է. լրագրողներին այսօր ասաց հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքերով` դեռ մեկ տարի առաջ էր հասարակությունը լսում գազի թանկացման մասին, այսինքն` դա նորություն չէր այլեւս: Սակայն, նշեց բանախոսը, որպեսզի հնարավորինս մեղմվի գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, ինքն առաջարկում է այլընտրանքային էլեկտրաէներգիայի գործածումը: Բացի այդ, Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ հնարավոր կլինի տնտեսությունը զարգացնել:
«Եթե մենք նայում ենք եվրամիության երկրների հետ մեր արտահանման ծավալներին, դրանք հիմնականում գունավոր մետաղների հումքերն են, որոնք նվազել են: Իսկ ինչ վերաբերվում է մաքսային միության երկրների արտահանած ապրանքների ծավալին, աճ է նկատվել»-, ասաց Սաֆարյանը:
Նա գտնում է, որ պետությունը պետք է մոբիլիզացիոն քաղաքականություն իրականացնի, և այսօր օրվա օրակարգային հարց է դարձել այդ ուղղությամբ բարեփոխումների իրականացումը: