Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, թե ինչպես են վարվում Վարդան Պետրոսյանի հետ, ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը, կարծես, փորձում է ուղղորդել դեպքը. այսօր լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա` մեզ մոտ արատավոր պրակտիկա է դարձել ամենածանր հանցանք գործողին եւ «ամենատարրական» մեղք գործողին հավասար նժարների վրա դնել եւ, որպես խափանման միջոց, կալանքը կիրառել:
«Վարդան Պետրոսյանի գործի միջոցով հրապարակ է բարձրանում մի խնդիր, օրենքի մի տարր, որից շատերն են տուժել: Վարդանը պատասխանատվությունից չի փախչում, իսկ այն, որ մենք հանդես ենք գալիս ի պաշտպանություն նրա, չի նշանակում, որ զգայուն չենք մյուս կողմի հանդեպ»,- ասաց Սաֆարյանը` հավելելով, որ քանի դեռ օրենքով ապացուցված չէ կողմերից մեկի մեղավորությունը, պետք է զերծ մնալ գնահատականներ տալուց:
Նրա հավաստմամբ` մեր օրենքը սայթաքողին ուղղող չէ, այն, կարծես, ընկածին ավելի հարվածի: