|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ի պատասխան ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հրատապ հայտարարությունների՝ Արցախի բնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան փառաբանող գովազդային վահանակները հեռացվել են Սիդնեյի նշանավոր վայրերից:
Հանձնախմբի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերյանը գովազդը տեղադրած ընկերության տնօրենին հասցեագրված նամակում ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ընկերության ակտիվներն օգտագործվել են «Ադրբեջանի բռնապետի կողմից իրականացված էթնիկ զտումների և մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների փառաբանման համար»։
Նամակում նշվել էր նաև, որ գովազդը նաև հոգեբանական տրավմա է հասցնում ավստրալահայ համայնքին և կոչված է չեզոքացնելու Ադրբեջանի սարսափելի ռազմական հանցագործություններն Արցախում։
Նամակում նշվել է նաև, որ թեև գովազդն իբր կոչ է անում ավստրալացիներին այցելել «էթնիկ զտման ենթարկված և օկուպացված Շուշի, այն պարունակում էր նաև մանուշակագույն թռչունի պատկերը, որը խորհրդանշում է Ադրբեջանի «հաղթանակի օրը» Արցախի Հանրապետության բնիկ հայերի հանդեպ»: