Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես ինձ երբեք թույլ չեմ տա օգտագործել իմ խոսքի ուժը` ուսանողներին ինչ-որ բանի հրահրելու»,- երեկ «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց դերասան Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ առաջին անգամ էր իր հետ նման բան կատարվում, որ թույլ չեն տվել մտնել Ֆրանսիական համալսարան:
«Վերջին տարիներին ես հանդիպումներ եմ ունենում երիտասարդների հետ, եւ այդ հանդիպումներն ինձ համար նույնքան կարեւոր են, որքան իմ ներկայացումները: Ես համալսարանի աշխատակիցներին բացատրում էի, որ հանդիպումը չի քաղաքականացվելու, սակայն նրանք վախեցած էին»,- ասաց դերասանը` հավելելով, որ չկայացած հանդիպումը մեծ արձագանք է ստացել. «Ինձ սկսեցին զանգել Ֆրանսիայից: «Նուվել դ՛Արմենի»-ն որոշեց անդրադառնալ այս հարցին: Ֆրանսիական համալսարանի հետ այժմ լուրջ բանակցություններ են տարվում, եւ հուսով եմ` այնտեղ ուսանողների հետ իմ հանդիպումը կկայանա»:
Պետրոսյանը նշեց, որ, այո, մշակութային գործիչը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, եւ ինքը ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ քաղաքացիական դիրքորոշում ունի. «Քաղաքականության մեջ սկզբունքը դիվանագիտորեն ստելն է, արվեստում՝ միայն ճշմարտախոսությունը»:
Հ. Գ. Yerkir.am-ի լրագրող Կարինե Հարությունյան. «Իբրեւ նախկին ուսանող /ՀՀ ԳԱԱ-ի/, ում բախտ է վիճակվել հանդիպել Վարդան Պետրոսյանի հետ, փաստում եմ, որ մեր հանդիպումները երբեք չեն քաղաքականացվել, եւ դերասանը երբեւիցե իր քաղաքական դիրքորոշումը ոչ միայն չի պարտադրել ուսանողներին, այլ նաեւ չի էլ փորձել բարձրաձայնել այդ մասին: Ի դեպ, այդ հանդիպումներին դասախոսական կազմը նույնպես կարող է մասնակցել, եթե չի հավատում դերասանին»: