Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Ինձ չի հուզում ՔՊ կուսակցության շարքային անդամների ապագա ճակատագիրը, քանի որ նրանք, որպես «քաղաքական մատերիալ» ի սկզբանե հավաքագրվել էին և այժմ էլ օգտագործվում են, որպես ֆոնային նաժիշտներ՝ բավարարման և կառավարման տարբեր մեխանիզմներով:
Ինձ չի հուզում ՔՊ պատգամավորների, ՔՊ կառավարության անդամների, մանր ու միջին կուսակցական երիտ-նոմենկլատուրշիկների, իշխանամերձ և իշխանամեջ տարբեր գործիչների և գործիքների ապագա ճակատագիրը, դրանով թող մտազբաղ լինեն Հայաստանում հավատարմագրված դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող տարբեր կառույցները, երբ փլվի խաղաքարտե տնակը այդ ժամանակ մտահոգ կդառնան, թե ում տալ և ում չտալ ապաստան և ստատուս:
Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680 հազար հայ մարդկանց վզին ՔՊ-ի կողմից դրվելիք «երկիրը հանձնողների» պիտակավորումը, որն անխուսափելի է դառնում:
Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավիրքի իրական մասշտաբներն ու պատկերը, որն անխուսափելիորեն բացվելու է իր ողջ խորությամբ, անբարոյականությամբ, ծավալներով և վայրագության աստիճանով:
Ինձ հուզում է, թե քաղաքական անձը, որքան եսակենտրոն հավկուրություն, բարոյական սնանկություն, քաղաքական ինքնապաշտություն և համառ երեսպաշտություն պետք է ունենա, որ իր անձնական, քաղաքական, պատմական, բարոյական ԲԱՆԿՐՈՏԸ չհասկանա, չընդունի և կանգ առնելու, այդ ամենը իր քաղաքական չգոյությամբ կասեցնելու փոխարեն՝ շարունակաբար լղոզի այն սեփական երկրի և ժողովրդի վրա, ինչի արդյունքում բերի մահ ու դժբախտություն, կորուստ ու սպառված ճակատագրեր, կործանում, սնանկություն և պատվազրկում:
Քաղաքական առումով
Հանրային առումով
Ռազմական առումով
Դիվանագիտական առումով
Լիդերության առումով
Քաղաքական բարոյականության առումով ԲԱՆԿՐՈՏ Վարչապետ: Հոգիդ հանձնվել չգիտի, բայց հոգիդ էլ չկա, որ հանձնվի, դա էլ է ԲԱՆԿՐՈՏ:
Կներեք լիրիկայի համար!
Հայ-ադրբեջնական վերջին twit- դիալոգը նայեք և պատրաստվեք պատերազմի: Հուսամ պատերազմ առանց «բանկրոտ գերագույն գլխավոր հրամանատարի»:
Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ