|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր հրապարակվեց դերասան Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Նա դատապարտվեց 5 տարի ազատազրկման:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավճռով տրվել է իրավիճակային լուծում, և որ դատավճռից դժգոհ կմնան և' Վարդան Պետրոսյանը, և' տուժող կողմը:
Նա նշեց, որ, ենթադրաբար, ապրիլին կլինի համաներման ակտ, և անզգույշ հանցագործության պայմաններում հինգ տարի ազատազրկվելու դեպքում գործը կկարճվի, այսինքն` եթե տուժող կողմը հանկարծակի որոշել բողոքարկել, ապա Վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել և Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից բաց թողնել:
«Այսինքն` բոլոր դեպքերում Վարդան Պետրոսյանն ապրիլին տանը կլինի` անկախ այն բանից` տուժող կողմը կբողոքարկի՞, թե՞ չի բողոքարկի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` շեշտելով, որ դատավորն իրավիճակային լուծում է տվել: