Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
«Հրապարակ»-ը գրում է․
«ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ Սուրեն Մանուկյանը մեղադրվում է նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու գործով։ Սուրեն Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն համարելով շինծու։
Ս․ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Սերգեյ Ոսկանյանն ասում է, որ այդ քրեական գործով դատական նիստերը նշանակվում են մեծ ընդմիջումներով։ Ս․ Մանուկյանը անազատության մեջ է 2022թ․ օգոստոսի 11-ից, սակայն մինչև հիմա դատարանում ոչ մի վկա չի հարցաքննվել, որ մի ապացույց չի հետազոտվել։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը չսպասելով, որ Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը լրանա, դրանից շուրջ 20 օր առաջ որոշել է Ս․ Մանուկյանի կալանքը ևս 3 ամսով երկարացնել, թեև այդ գործով Մանուկյանի կալանքի ժամկետը լրանալուց 2 օր առաջ դատական նիստ էր նշանակված, կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը կարող էր այդ նիստում քննարկվել։
Տպավորություն է ստեղծվում, որ նպատակ կա Սուրեն Մանուկյանին որքան հնարավոր է երկար պահել կալանքի տակ։ Ս․ Մանուկյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական հերթական նիստը նշանակված է դեկտեմբերի 13-ին, ժամը 14-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջևանի նստավայրում։
Ուշագրավ է , որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում այդ դատավարության մասին տեղեկություններ չկան»։