Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի ուղեւորներ,
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝
Երևան-Լիոն-Երևան,
Երևան-Թել Ավիվ-Երևան,
Երևան-Վորոնեժ-Երևան,
Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:
Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ:
Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։
Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:
Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա:
Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»։