կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 17:26
Հասարակություն

Ահաբեկչության մակարդակով Հայաստանը 158 երկրների շարքում 97-րդն է

Ահաբեկչության մակարդակով Հայաստանը 158 երկրների շարքում 97-րդն է

Ահաբեկչության մակարդակով Հայաստանը 158 երկրների շարքում 97-րդն է: Վարկանիշային աղյուսակը կազմել է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտը` Մերիլենդի համալսարանի հետ համագործակցությամբ:

 

«Ահաբեկչական վտանգի ինդեքսը» հաշվարկվել է 4 չափանիշով` 2012-ին կատարված ահաբեկչությունները, զոհերի ու տուժածների թիվը, նյութական վնասները:

 

Վարկանիշային աղյուակում առաջինը Իրաքն է, այնտեղ անցյալ տարի կատարվել է 1228 ահաբեկչություն, զոհվել է 1798, վիրավորվել 4905 մարդ: Եվ այս ամենն այն երկրում, որտեղ ահաբեկչությանը մասնակցողներին մահապատիժ է սպառնում: Երկրորդ տեղում Պակիստանն է` 910 ահաբեկչություն, երրորդ տեղում` Աֆղանստանը` 364 ահաբեկչություն:

 

Առաջին տասնյակում են նաեւ Հնդկաստանը, Եմենը, Սոմալին, Նիգերիան, Թաիլանդը, Ռուսաստանը, Ֆիլիպինները:

 

Հետազոտության համաձայն` 31 երկրում ահաբեկչություն չի եղել: Լավագույն ցուցանիշներն ունեն ԱՄՆ-ը, Ալժիրը ե Կոլումբիան:

 

Իսկ Հայաստանի հարեւաններից Թուրքիան 19-րդ տեղում է, Վրաստանը` 42-րդ, Ադրբեջանը` 81-րդ: