Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 7-ից 8-ը Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթաժողովի օրակարգային գլխավոր թեմաներից մեկը լինելու է գործազրկությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Համաշխարհային բանկի, աշխատանքի միջազգային կազմակերպության և երկրների վիճակագրական ծառայությունների տվյալները վկայում են, որ գործազրկության դեմ պայքարում ամենահաջողակ երկիրը Ճապոնիան է: Աշխարհի երրորդ ամենահզոր տնտեսությունն ունեցող այս երկրում գործազրկության տոկոսը կազմում է ընդամենը 2.8 տոկոս: 2017թ. մայիս ամսվա դրությամբ գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հարավային Աֆրիկայում՝ 27.7 տոկոս:
Գործազրկության բարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում ընդամենը երրորդ հորիզոնականը զբաղեցնող Թուրքիայում աշխատանք չունի բնակչության 11.7 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է՝ 13.6 տոկոս ցուցանիշով:
Աշխարհի ամենահզոր տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմում է 4.3, իսկ երկրորդ ամենահզոր տնտեսությունն ունեցող Չինաստանում՝ 4 տոկոս: