|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ տարեկան զեկույցը, որում ներկայացված է աշխարհի 139 երկրների զբոսաշրջության ոլորտների մանրակրկիտ վերլուծությունը:
Հայաստանը, ըստ փաստաթղթի, զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը. մեր երկրի դիրքերը, 2009 թվականի համեմատ, բարձրացել են ընդամենը 1 նիշով: Ի դեպ, Հայաստանը չորրորդ անգամ է ընդգրկվում Համաշխարհային տնտեսական ֆորումի այդ ուսումնասիրության մեջ:
Ըստ հրապարակված փաստաթղթի` աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկն այս տարի գլխավորել են Շվեյցարիան, Գերմանիան եւ Ֆրանսիան: Ամենավատ ցուցանիշներով երկրներն են Չադը, Անգոլան եւ Բուրունդին: