Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չորեքշաբթի օրը ընդունած 1787 բանաձեւում նշում է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցող մի շարք երկրներ` այդ թվում նաև Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ալբանիան չեն կատարում Եվրոպական դատարանի որոշումները: Այս երկրներին ԵԽԽՎ-ն հանձարարում է «առաջնահերթ դիտարկել պարտավորությունների չկատարմանը եւ աչքի զարնողհիմնախնդիրների լուծմանը առնչվող հարցերը»:
Բանաձեւում ԵԽԽՎ-ն կոչ անում արդյունավետ մեխանիզմներ մշակել եվրոպական դատարանի որոշումները արագ կատարելու համար, ինչպես նաեւ հորդորում է անդամ երկրների ազգային խորհրդարաններին ներկայացնել Եվրոդատարանի որոշումների կատարման ընթացքի արդյունավետ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ:
ԵԽԽՎ-ն իրավունք է վերապահում համապատասխան գործողությունների դիմել, եթե տվյալ պետությունը շարունակի չձեռնարկել դատարանի վճռով համապատասխան միջոցներ կամ ազգային խորհրդարանը համապատասխան ճնշում չգործադրի Կառավարության նկատմամբ դատարանի վճիռները կատարելու համար:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման մասին» զեկույցի հեղինակ, ԵԽԽՎ-ում Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի կոմիտեի նախագահ Քրիստոս Պուրգուրիդեսը, անդրադառնալով Հայաստանին, իրզեկույցում նշում է, որ դեռեւս իրական առաջընթաց չկա «Մելտեքս» ընկերությունը եւ Մեսրոպ Մովսեսյանը ընդդեմ Հայաստանի» գործովորոշման կատարման ուղղությամբ: