|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն դիմել է Վրաստանի կառավարությանը` կոչ անելով անհապաղ բանակցություններ սկսել Հայաստանի իշխանությունների հետ Մեծամորի ատոմակայանից եկող սպառնալիքի առնչությամբ. տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:
«Ինչպես պարզվել է, այդ ատոմակայանը բարդ վիճակում է, եւ այնտեղ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, ինչն ակնհայտորեն սպառնում է ամբողջ տարածաշրջանին»,- նշել է Վրաստանի նախագահը եւ հայտարարել որ նման պայմաններում Վրաստանի իշխանությունները պարտավոր են բանակցություններ սկսել Հայաստանի հետ եւ անել հնարավորը հավանական ողբերգությունից խուսափելու համար:
Ի դեպ, «Շաբաթվա ներկապնակ» վրացական հանդեսի հարցման մասնակիցների 86,3 տոկոսը հայտարարել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը չափազանց լուրջ վտանգ է ներկայացնում Վրաստանի եւ նրա բնակչության համար, շուրջ 3 տոկոսը հակառակ կարծիքին է, իսկ մյուսները չեն կարողացել միանշանակ պատասխանել այդ հարցին: