կարևոր
3649 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-12 10:49
Աշխարհ

Այրվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացուցիչ աշտարակը

Այրվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացուցիչ աշտարակը

Ուկրաինայի Զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Զապորոժիեի ատոմակայանի (ZNPP) հովացման աշտարակը ներսից այրվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  արտաքին կապերի բաժնի տնօրեն Եվգենյա Յաշինային։

Սառեցման աշտարակը կամ հովացման աշտարակը նախատեսված է գոլորշու կայաններում տաք ջուրը սառեցնելու համար:

Հաղորդվում է, որ հովացման աշտարակի վրա հարձակումներից հետո կայանի վրա հարձակման նոր փորձեր չեն եղել։

Մինչ այդ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին պահանջել էր դադարեցնել «անխոհեմ հարձակումները»Զապորոժիա ԱԷԿ-ի վրա։

Կայանի աշխատակիցները փորձագետներին ասել են, որ ճառագայթման մակարդակի բարձրացման վտանգ չկա, և ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներն արդեն հետազոտություն են անցկացրել, որը հաստատել է նրանց խոսքերը: