|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ Վենեսուելայի նոր իշխանությունների հետ կառուցողական հարաբերություններ կհաստատվեն: Համապատասխան հայտարարությամբ Օբաման հանդես է եկել երկրի նախագահ Հուգո Չավեսի մահից մի քանի ժամ անց. հայտնում է Reuters-ը:
Օբաման Չավեսի մահը Վենեսուելայի համար «դժվար պահ» է որակել և նշել, որ ԱՄՆ-ն աջակցում է Վենեսուելայի ժողովրդին: Նա նաև ասել է, որ մինչ Վենեսուելան թևակոխում է իր պատմության նոր էջ, ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ժողովրդավարության սկզբունքների առաջխաղացման, մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականությանը: