|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
BRICS-ն Իրանի շուրջ ընթացիկ իրավիճակում կարող է կառուցողական դեր խաղալ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ընդհանուր առմամբ աշխարհում իրադրության կայունացման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հնդկաստանի իր պաշտոնակից Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Արաղչին ընդգծել է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից Իրանի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի դատապարտման անհրաժեշտությունը: Նշելով BRICS-ի դերի և կարգավիճակի կարևորությունը՝ որպես բազմակողմ համագործակցության զարգացման հարթակ, նա նշել է, որ այս պահին այդ միավորման կառուցողական դերն անհրաժեշտ է կայունության և անվտանգության պահպանման համար տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում», - մեջբերել է Արաղչիի խոսքն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: