|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում աշխատանքը շարունակելու վերաբերյալ հարցին։
«Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության մասնակից։ Եվ այն 10-ից մի փոքր ավելի տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այդ երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Մեկ շնչին ընկնող եկամուտները, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, համապատասխանաբար, նույնպես երեք անգամ աճել են։ Մեր առևտուրը բարձրակետային՝ 2024 թվականին հասել էր 12,4 մլրդ դոլարի, այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում մոտ 26-27 մլրդ դոլարի մակարդակում էր։ Եվ մենք, իհարկե, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակից պետությունների հետ միասին», - ասել է Օվերչուկը։