Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անկարան հույս ունի, որ թուրք և հայ ժողովուրդները կարող են բարելավել հարաբերությունները։ Այս մասին, ըստ Aydınlık թերթի, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Թուրքիան պահպանում է այն համոզմունքը, որ թուրք և հայ ժողովուրդները, որոնք դարեր շարունակ ապրել են միասին հանդուրժողականության և խաղաղության մեջ, կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և համագործակցության շրջանակներում»,- ասել է Աքարը։
Խոսելով «1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների» մասին (նման ձևակերպումը՝ Aydınlık-ի)՝ նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ամեն առիթով և ցանկացած հարթակում հայտարարել է, որ Անկարան բաց է օբյեկտիվ հանձնաժողովների աշխատանքի համար, որոնք պետք է ստեղծվեն պատմաբանների կողմից»։
«Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք մեր համառ կոչն այս հարցում: Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային պատմաբանների առաջ, ընդունի արդյունքները և չանհանգստանա դրա համար: Սակայն այս առաջարկին դեռ արձագանք չի եղել»,- ասել է թուրք պաշտոնյան։