կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-17 17:45
Հասարակություն

Երևանի որոշ թաղամասերում ջուր չի լինի

Երևանի որոշ թաղամասերում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Նոր Արեշի 11-րդ և 24-րդ փող. խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով Ժամը 10.30-ին դադարեցվել է Նոր Արեշի 11, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38 փողոցների ջրամատակարարումը:

Ավելի ուշ մեկ այլ վթար է եղել Խորենացի 118/1հասցեում, որի հետևանքով Ժամը 11.50 ջրազրկվել է Խորենացի փող. 3 փակուղին:

Նշված տարածքներում նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել ժամը 21.00-ին:

Նոր Նորքի 7 զանգվածի 20-րդ շենքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով Ժամը 14.00-ից ջրազրկվել է 7-րդ զանգվածը: Նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել ժամը 20.00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ