կարևոր
250 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-28 19:03
Հասարակություն

Մեր բանակը չի պարտվել, ղեկավարությունն է պարտվել. Գրիգոր Գրիգորյան

Այսօր իմ և իմ զինակից մարտական ընկերների համար իրականում տոն է, մեր բանակը եղել է փառաբանած բանակ, իհարկե, 44-օրյա պատերազմի ընթացքում որոշ մարդկանց մոտ թյուրըմբռում կա, որ բանակը պարտվել է, իրականում բանակը չի պարտվել, պարտվել են մեր իշխանությունները։ Այս մաին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, «Հայաքվե»–ի խորհրդի անդամ Գրիգոր Գրիգորյանը։

«Մեր բանակը պատրաստ է յուրաքանչյուր ժամանակ մեր սահմանները պաշտպանելու։ Այսօր մենք եկել ենք այցի այն տղաներին, որոնք որ իրականում 44-օրյա պատերազմի ընթացքում ապացուցեցին, որ իրենք կարողացել են պայքարել հինգ-վեց պետության բանակների դեմ ու հաղթող դուրս գան։ Մենք պարտավոր ենք մշտապես այցելել մեր տղաներին, և խոստանանք մեր տղաներին, որ իրենց գործը կիսատ չենք թողնելու, որ գալու է ժամանակը, որ մենք իրավիճակ ենք փոխելու, հետ ենք բերելու մեր կորցված տարածքները, վերականգնելու ենք մեր իշխանության հզորությունը և մեր ազգի անունը, որը գետնով են տվել»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, Գրիգորյանն ասաց. «Այս իշխանությունները ոչ մի բան հենց այդպես չեն անում, ավելի ճիշտ իրենք հենց թելադրանքով էլ անում են։ Ժողովրդի մոտ չեն էլ հայտարարում, թե դա ինչ օր է, միայն ասում են, որ հիշատակման օր է։ Մոլորության մեջ ենք գցել ժողովրդին, բայց պետք է բարձրաձայնենք, որ դա Հոլոքոստի օրն է։

Այսօր ինչո՞ւ իշխանությունները այստեղ չեն, եկել էին երեկ, այսինքն Հոլոքո՞ստն էին նշում։ Թող նշեն, իրենց քիչ ժամանակ է մնացել, շատ քիչ ժամանակ է մնացել»։