կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 19:18
Քաղաքական

Հայ զինվորը չի պարտվել, պարտվել են այս իշխանությունները. Աշոտ Մինասյան

Սրանից 100 տարի առաջ հայ հոգևորականը, մտավորականը, բարեգործը մեկ ոսկի տալով աշխարհի բոլոր ծայրերից հավաքում էին հայ երեխաներին, որպեսզի փրկեն հայությանը, իսկ այսօր այս ենիչների իշխանությունը Հայաստանը հանձնում են թուրքերին: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը։

«24 առաջ իրենց հոգևոր հայրը հայտարարում էր, թե հեռանում է խաղաղության իշխանությունը և գալիս է պատերազմի իշխանությունը, 4 տարի առաջ սրանք եկան և ստեղծեցին պատերազմի իշխանություն, իրենց հետ բերեցին ստի իշխանություն և դատապարտեցին բոլոր գեներալներին՝ ստեր տարածելով մեր ժողովրդի մեջ, շինծու քրեական գործեր հարուցեցին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների միջև, մահվան հասցրին գեներալ Մանվել Գրիգորյանին:

Այսօր արդեն դատավճռի առջև են կանգնել իրենք, վաղը պատասխան են տալու իրենց սերունդները, ինչպես 100 տարի հետո պատասխան տվեցին թուրքերի մնացորդները, ծնկի էին եկել ու աղերսում էին՝ իրենց ներենք»,-ասաց Աշոտ Մինասյանը:
Նա կոչով դիմեց համայն հայությանը, հայ ոստիկանին, մտավորականությանը. «Եթե կանգնած չեք հայ ժողովրդի կողքին, ուրեմն մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել»,-հայտարարեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: