Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած դեռ այս տարվա մարտից խոսք էր գնում Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքի վերացման մասին, սակայն ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկվելու է նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ, կվերացվի ճարտարապետի հաստիքը, եւ դրա փոխարեն Երեւանի քաղաքապետի տեղակալի նոր հաստիք կավելացվի: Հիմնավորման մեջ նշվում է, որ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երեւանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները:
Նկատենք, որ գլխավոր ճարտարապետի հաստիքի վերացման մասին սկսվեց խոսվել այն ժամանակ, երբ ձերբակալվեց նախկին ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ նա, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2.5 միլիոն դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում