|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վլադիմիր Պյատենկոն շարունակելու է աշխատանքը «Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Պաշտոնապես պայմանագիրը նա, Ալբերտ Կովալյովը և «Բանանց» ֆուտբոլային ակումբը ստորագրեցին այսօր:
Ըստ պայմանագրի` Վլադիմիր Պյատենկոն և Ալբերտ Կովալյովը «Բանանց»-ում աշխատելու են մինչև 2015 թվականի հունիսը:
Վլադիմիր Պյատենկոն, որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել «Տավրիա», «Շախտյոր» (Դոնեցկ), «Մետալիստ» և «Մետալուրգ» (Դոնեցկ) ակումբներում, Ուկրաինայի երիտասարդական հավաքականում: Մարզչական աշխատանքի է անցել 2008 թվականից: Նախ աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական, ապա գլխավորել է Դոնեցկի «Մետալուրգ»-ը: