Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անգլիական «Մանչեսթր Սիթի»-ի նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին եռամյա պայամանագիր է ստորագրել Ստամբուլի «Գալաթասարայ»-ի հետ:
Մեկ շաբաթ առաջ թուրքական ակումբի ղեկավարությունը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմային: Նա նոր պայմանագրի հարցում չի կարողացել համաձայնության գալ ակումբի հետ:
Մանչինիի պայմանագիրը ավարտվում է 2015/16-ին:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մանչինիի հետ բանակցությունները դադարեցվել են, քանի որ իտալացին պահանջել է չափազանց բարձր աշխատավարձ:
Իտալացին նախկինում գլխավորել է անգլիական «Մանչեսթր Սիթի» -ին, որտեղից նրան հեռացրել են մայիս ամսին: Նրա գլխավորությամբ «քաղաքայինները» դարձել են Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթը և Սուպեր գավաթը: Մանչինին ղեկավարել է նաև իտալական «Ինտեր» -ը, «Ֆիորենտինա» -ն և «Լացիո» -ն:
Թուրքիայի առաջնությունում «Գալաթասարայ» - ը հինգերորդ մրցաշրջանից հետո յոթ միավորով զբաղեցնում է տասներորդ հորիզոնականը: Իսկ Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ 1: 6 հաշվով պարտվել է մադրիդի «Ռեալ» -ին :