Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է պորտուգալացի մասնագետ Վիլիաշ-Բոաշի` ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին:
Փորձենք կարճ ներկայացնել այն մարդուն, որն, ըստ մասնագետների, համարվում է աշխարհի լավագույն մարզիչը:
Անդրե Վիլիաշ-Բոաշը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 17-ին Պորտուգալիայի Պորտո քաղաքում:
Բոաշի կյանքում մեծ դեր է խաղացել Բոբի Ռոբսոնը, հենց նա է պորտուգալացու մեջ նկատել մարզչական տաղանդը և նրան 17 տարեկան հասակում ուղարկել մարզչական որակավորման դասընթացների:
Մարզչական որակավորում ստանալուց հետո Բոաշը 19 տարեկան հասակում սկսել է մարզել «Պորտուի» երիտասարդական կազմը:
2000 թվականին 21-ամյա Անդրեն նշանակվել է Վիրջինյան կղզիների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ` այդպիսով դառնալով ազգային հավաքականների պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը:
2003 թվականին «Պորտուի» ղեկին նստեց այն ժամանակ անհայտ Ժոզե Մոուրինիոն և Բոբի Ռոբսոնի խորհրդով իրեն օգնական վերցրեց պատանի Բոաշին:
Մինչև 2009 թվականը Անդրեն գնաց Մոուրինիոյի հետևից նախ` «Չելսի», այնուհետև` «Ինտեր»:
Այսքան փորձ կուտակելով միայն 2009 թվականին` Բոաշն իր ուսերին վերցրեց մեծ պատասխանատվություն` ստանձնելով պորտուգալական «Ակադեմիկայի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Այդ ժամանակ «Ակադեմիկան» գտնվում էր վտանգավոր գոտում և պայքարում էր բարձրագույն լիգայում մնալու համար:
Բոաշը նախ առաջնությունն ավարտեց 11-րդ հորիզոնականով, այնուհետև ակումբի հետ հասավ մինչև երկրի գավաթի կիսաեզրափակիչ:
2010 թվականին Վիլիաշ-Բոաշը առաջարկ ստացավ «Պորտուից» և ընդունեց այն: Ինչպես ցույց տվեց ապագան «վիշապների» ղեկավարությունը չէր սխալվել գլխավոր մարզչի ընտրության հարցում:
Նախ «Պորտուն» հաղթանակեց ներքին առաջնությունում և գավաթում, այնուհետև տիրացավ Եվրոպայի լիգային:
Անդրե Վիլիաշ-Բոաշը դարձավ եվրոպական ֆուտբոլի պատմության ընթացքում ամենաերիտասարդ մարզիչը, որը հաղթել է եվրագավաթներում:
Եվ ահա արդեն այսօր Բոաշը վերադարձավ «Չելսի», սակայն այս անգամ արդեն որպես գլխավոր մարզիչ` կնքելով 3 տարվա պայմանագիր: