Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական, ֆիքսված ցուցակներով` ոչ ռեյտինգային ընտրակարգով: Նրա խոսքով` ռետինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես սահմանված է կառավարության ծրագրում:
Իոաննիսյանը նաև հայտարարեց, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմն է իջնելու մեկական տոկոսով: «Անցողիկ շեմը մեկական տոկոսով իջնելու է և սահմանվելու է՝ կուսակցությունների համար 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս: Նախատեսվում է, որ քաղաքական ուժերի նվազագույն քանակը, որոնք պետք է անցնեն խորհրդարան, անկախ անցողիկ շեմից, 4 է սահմանվում՝ ներկայիս 3-ի փոխարեն: Այսինքն` սահմանվում է, որ առնվազն 4 քաղաքական ուժից է ձևավորվելու հաջորդ խորհրդարանը»,- ասաց նա:
Իոաննիսյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի անգլերեն տարբերակն ուրբաթ արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։