|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Պարզվում է՝ Հայաստանում գործում է Սահմանադրական բարեփոխումների ինչ-որ հանձնաժողով, որը գաղափարների փնտրտուքի մեջ է և դիմում է քաղաքացիներիս՝ առաջարկելով [email protected] կայքին ուղարկել առաջարկներ ըստ սահմանված ձևանմուշի (կցում եմ)։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Նորմալ երկրներում հակառակն է լինում. նախ, ձևակերպվում է փոփոխությունների օրակարգը (ինչ է պետք փոխել և ինչու), հետո նոր ձևավորվում է փոփոխության մեխանիզմը (օրինակ՝ հանձնաժողովը):
Դե ինչ, սպասեք իմ առաջարկներին (պարտադիր դրանք կտեղադրեմ ՖԲ-ում)։ Հուսով եմ՝ կկատարեք ձեր խոստումը ու հրապարակավ կքննարկեք իմ բոլոր առաջարկները»,- գրել է Մելիքյանը։