Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԻՊ-ը արդարադատության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել է հետևյալ թերացումները.
«Խիստ մտահոգիչ է դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը:
Բազմաթիվ են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության պարագայում Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթի հարուցման և, դրա արդյունքում, դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը:
Մի շարք դեպքեր են արձանագրվել, երբ ՀՀ Վճռաբեկ դատարան բողոքարկված դատական ակտերը դատարանի կողմից չեն ենթարկվում մանրամասն ուսումնասիրության, և արդյունքում չեն վերացվում առկա դատական սխալները: Արդյունքում խախտվում են անձանց գործի անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից քննության իրավունքը:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (այսուհետ` ԴԱՀԿ) Մտահոգության տեղիք է տալիս, որ ձևավորված անօրինական պրակտիկայի համաձայն` ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում: Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետևողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվում:
Քրեակատարողական հիմնարկներում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված ՔԿՀ-ների աշխատակիցների պարտականությունների չարաշահումների և կոռուպցիոն երևույթների վերացման, գերբնակեցման վերացման, ժամկետանց դեղորայքների տրամադրման բացառման և հանձնուքների ընդունման հետ:
Խիստ մտահոգիչ է տեսակցությունների տրամադրման և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների բացակայության խնդիրը:
Շարունակում է չլուծված մնալ հացադուլ հայտարարած կալանավորների կամ դատապարտյալների համար առանձին խցերի, ինչպես նաև՝ տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության խնդիրը: Հացադուլավորների իրավունքները և պարտականությունները առհասարակ կարգավորված չեն Օրենսդրությամբ:
Էական խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդամթերքի որակի, քանակի, ինչպես նաև պատրաստվող ճաշերի բազմազանության վերաբերյալ: Անպատասխան են մտնում ՔԿՀ-ից դուրս բուժզննում և բուժսպասարկում իրականացնելու, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու դատապարտյալների դիմումները ՔԿՀ-ի վարչակազմի կողմից, որոնք երբեմն պայմանավորված են նաև շահադիտական դրդումներով:
Ստացվել են բազմաթիվ բողոքներ Հայաստանի Հանրապետության քաղաքացի` կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձանց անձնագիր ստանալու գործընթացի տևողության և մատչելիության, ինչպես նաև ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վարչարարության ժամկետների խախտման վերաբերյալ:
Անհապաղ հստակեցման կարիք ունի պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները»:
Արձանագրված դրական զարգացումների մասին կարդացեք` այստեղ: