Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի դիմելու Սահմանադրական դատարան:
«Սահմանադրական դատարան չենք դիմելու. պատճառն այն չէ, որ չունենք ընտրությունների զանգվածային կեղծման անհրաժեշտ ու ավելի քան բավարար ապացույցները, այլ այն, որ Հայաստանում արդարադատության համակարգ կոչվածն արդարադատության հետ նվազագույն առնչությունն անգամ չունի` մեռած է:
Հայցադիմումը պատրաստ է, ապացույցներն ավելի քան համոզիչ, սակայն դատավորները դատելու բարոյական իրավունքը չունեն: Ես տխուր փորձը ունեմ դեռեւս 2008թ. ի վեր, երբ ՀՀ ՍԴ հայց ներկայացրեցի, որով փորձում էի վերականգնել Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկությանը մասնակցելու փաստացիորեն խլված իրավունքը: Այսօր արտերկրում մենք ունենք երկու տեսակի ՀՀ քաղաքացիներ` նրանց աննշան մի մասը կարող է մասնակցել ընտրություններին, իսկ մոտ 1.260.000 քաղաքացիներ էլ կամայականորեն զրկված են այդ հնարավորությունից:
Փետրվարի 18-ի «քվեարկությունը» ժողովրդին խաբելու այնչափ անամոթ եւ խայտառակ մի օրինակ էր, որ գայթակղություն առաջացրեց դատական կարգով վիճարկել դրա` իշխանության քմահաճույքով նկարված արդյունքները, սակայն սթափ վերլուծությունը ստիպեց հրաժարվել այդ մտքից»: