Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ՕԵԿ խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների գույքի վրա անօրինական կալանք դնելը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած նման նախագիծ արդեն մերժվել է, քանի որ այն Սահմանադրության հետ հակասություններ ուներ:
«Հարցը հետևյալն է` Սահմանադրության 101 հոդվածի հետ համապատասխան` երեք սուբյեկտներ՝ ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորները և կառավարությունը, կարող են դիմել ՍԴ, այս դեպքում ինչո՞ւ եք սպասում, որ պատգամավորները դիմեն ՍԴ և ապացուցեն ձեր օրենքի հակասահմանադրականությունը, ինչո՞ւ դուք չեք դիմում, և եթե ձեր ներկայացրած օրենքն իսկապես սահմանադրական է, ապացուցեք սահմանադրականությունը և կասկածներ մի թողեք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արձագանքելով Մինասյանի խոսքին, ասաց, որ իրենք կասկածներ չունեն, որ իրենց ներկայացրած նախագիծը սահմանադրական է: «Մենք կասկածներ չունենք, թող դիմի նա, ով կասկածում է»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց նա: