Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Արման Մելիքանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե` իրատեսական է համարում մեկ միասնական թեկնածուի ձեւավորումը, որի դեպքում Հայրիկյանը ՍԴ-ից հետ կվերցնի իր դիմումը:
Մելիքյանը հայտարարեց, որ հիմա իշխանությունն ունի միասնական հակառակորդ թեկնածու՝ ի դեմս երեք թեկնածուների եռամիասնության՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան: Վերջիններս, ըստ նրա, ցույց են տալիս, որ հավատում են առաջիկա ընտրությունների օրինականությանը եւ իրավաչափությանը, պատրաստ են դրանց մասնակցել եւ ցանկացած արդյունքի էլ կհամաձայնեն:
«Իրենք փաստացի մասնակցում են «ընտրություններ» թատրոնին: Քանի դեռ ընտրությունների օրինականությունն ապահովված չէ, այս ամենը խաղ է, որն ուղղված է նրան, որ ապակողմնորոշի քաղաքացիներին եւ պատրանք ստեղծվի, թե մեզանում ընտրություններ են լինում»,- հայտարարեց Մելիքյանը եւ ընդգծեց, որ Հայրիկյանի՝ ՍԴ դիմել կամ չդիմելը էական չէ, քանի որ դրանք ընթացիկ մարտավարական խաղեր են:
Իսկ հիմնական նպատակը մարդկանց ուշադրությունը շեղելն է: Մեկ միասնական թեկնածուի հարցը Արմեն Մելիքյանն անհեթեթություն է համարում, քանի որ թեկնածուների ինքնաբացարկի ժամկետն արդեն ավարտվել է, ուստի լավագույն դեպքում կարող են երեք թեկնածուներով հավաքվել եւ որոշել, որ նրանից մեկը դառնում է իրենց կողմից հռչակված միասնական թեկնածու եւ կոչ անեն իրենց ընտրողներին` ձայն տալ հենց այդ մեկին: Սա էլ է անհեթեթություն, քանի որ, ըստ Մելիքյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Բագրատյանի կողմնակիցները Պարույր Հայրիկյանին ձայն չեն տա: «Սա մկնախաղ է, որին ես չեմ կարող լուրջ վերաբերվել»,- հայտարարեց նախագահի թեկնածուն: