կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 17:22
Քաղաքական

Լիահույս եմ, որ, այս վարույթը տեսելով, մյուս դատավորները համարձակ ու անկախ կշարունակեն գործել․ Նախշքարյան

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց արդարադատության նախարարի՝  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:

«Որոշումն ընդունվել է միաձայն: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է»,- հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: 

Լրագրողների հետ զրույցում Զարուհի Նախշքարյանը նշեց, որ պատրաստ էր բոլոր ելքերին․

«Շատ լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց և կայացվեց միաձայն, ուղղակի իմ ցանկությունն այն է, որ այսուհետ արդարադատության նախարարությունն ավելի մեծ ջանք գործադրի հիմնավորվածության  տեսանկյունից կարգապահական վարույթներ հարուցելիս։ Չի կարող ինքնանպատակ լինել՝ իրեն դուր չեկող անձանց հեռացնել համակարգից։ Լիահույս եմ, որ մեր դատական իշխանության ներկայացուցիչները, տեսնելով այս վարույթը, այնուամենայնիվ, կլցվեն համոզմունքով և այլևս չեն հիասթափվի, համարձակ կլինեն և անկախ կշարունակեն գործել»,- ասաց Նախշքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։