|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Վահան Հովհաննիսյանի մահվանը: Ասաց, որ շատ լավ հիշողություններ ունի` Վահան Հովհաննիսյանի հետ կապված:
«Իրոք, ցավում եմ, որովհետեւ մենք կորցրեցինք մեծ քաղաքական գործչի, մեծ հայի, որը օգտակար է եղել մեր երկրին, անկախությունից սկսած եւ բոլոր քաղաքական զարգացումներին ունեցել է օբյեկտիվ գնահատական: Նա ամեն ինչ արել է, որ Արցախը եւ Մայր հայրենիքը լինի ամուր, եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին միավորի եռամիասնության շուրջ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը եւ հավելեց, որ Վահան Հովհաննիսյանը դեռ պետք է ապրեր, արարեր...