|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Աֆղանստանում յուրաքանչյուր կին կանգնած է ընտանեկան բռնության ռիսկի առաջ: Գրեթե բոլորը հալածվում եւ ֆիզիկական բռնության են ենթարկվում կա'մ սեփական ամուսնու, կա'մ հոր, կա'մ էլ հասարակության կողմից: Իհարկե, գտնվում են այնպիսիք, ովքեր քաջություն են ունենում բարձրաձայնելու իրենց հետ կատարվածի մասին. տեղեկացնում է Daily Mail-ը:
19-ամյա Աիշան այն քաջերից եւ բախտավորներից մեկն է, ով բարձրաձայնեց իր պատմությունը եւ այն հրապարակվեց ամերիկյան Time ամսագրում:
«Հայրս ինձ ամուսնացրեց մի թալիբի հետ` պարտքի դիմաց: Ես 12 տարեկան էի: Ամուսնուս ընտանիքում ինձ պարբերաբար բռնության էին ենթարկում, ստիպում էին, որ քնեմ ախոռում` կենդանիների հետ: Մի օր, երբ փախչելու փորձ արեցի, նրանք ինձ բռնեցին, ձեռքերս ու ոտքերս կապեցին, կտրեցին քիթս ու ականջներս եւ թողեցին սարերում, որ մեռնեմ: Գիշերը ուշքի եկա եւ սողալով հասա պապիս տուն»,- պատմում է Աիշան:
Կնոջ պապը դիմել է ամերիկյան հիվանդանոց, որտեղ կնոջը 10 շաբաթ խնամել են: Նա այժմ ամերիկացի մի ընտանիքում է ապրում եւ լիովին ապաքինվել է: Պլաստիկ վիրաբուժության շնորհիվ վերականգնվել է նրա քիթը:
«Ես ուզում եմ աշխարհի կանանց խորհուրդ տալ, որպեսզի չվախենան եւ պայքարեն իրենց իրավունքների համար»,- ասում է Աիշան:



