Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ՄՕԿ-ի որոշման մասին, որ ՀԱՕԿ-ը պետք է հնարավորինս շուտ վերադարձնի Լոնդոն-2012-ում Խուրշուդյանի նվաճած բրոնզե մեդալը:
«Եթե ես լինեմ որոշողը, ապա չեմ վերադարձնի, բայց օրենքին չեմ կարող չենթարկվել: Եթե ուզեն, պետք է վերադարձնեմ։ Քանի դեռ հայտնի է չէ, թե ինչքան ժամանակով է որակազրկումս, շարունակելու եմ մարզումներս։ Եթե 10 տարով որակազրկեն, ի՞նչ իմաստ ունի իմ մնալը»,- այսօր լրագրողներին ասաց մարզուհին:
Խուրշուդյանը նշեց նաև, որ վիրավորված է լրագրողների վերաբերմունքից: «Ցավալի է, որ մեր հարգելի լրագրողները միայն վատ լուրերն են արագ տարածում։ Քիչ է մնում` գրեն. «Հռիփսիմե Խուրշուդյանը վերջապես որակազրկվեց»։ Չի կարելի նման բան գրել, չէ՞ որ մարզիկները նաև ձեր ոգևորության կարիքն ունեն։ Ինչո՞ւ չեք նշում, որ Խուրշուդյանը Եվրոպայի գործող չեմպիոն է»,- ասաց նա։