կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 13:35
Հասարակություն

ՏՄՊՊՀ-ն ռեսուրս չունի՝ գնագոյացման ոչ մրցակցային պայմանավորվածությունների դեմ պայքարելու համար

ՏՄՊՊՀ-ն ռեսուրս չունի՝ գնագոյացման ոչ մրցակցային պայմանավորվածությունների դեմ պայքարելու համար

Այսօր ԱԺ-ում ՏՄՊՊՀ-ի մասով 2016թ. բյուջեի նախագիծը ներկայացնում էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ հանձնաժողովին տրվող հատկացումները չեն տարբերվում նախորդ տարվա հատկացումների չափից: Նաև հայտնեց, որ 2016-ին էլ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն այն վարույթները, որոնք հասարակական հնչեղություն են ստանում, բաից այդ՝ հանձնաժողովը կշարունակի զբաղվել պլանային ուսումնասիրություններով, որտեղ կա բարձր կենտրոնացվածություն ու ունեն սոցիալական մեծ նշանակություն:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց ուղղեց գնագոյացման ոչ մրցակցային պայմանավորվածությունների դեմ պայքարի մասին՝ արդյո՞ք հաջողվում է հանձնաժողովին այդ խնդիրը լուծել:

Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ, իհարկե, իր ղեկավարած հաանձնաժողովի խնդիրն է պայքարել գնագոյացման ոչ մրցակցային պայմանավորվածությունների դեմ, սակայն դա բացահայտելն ավելի բարդ խնդիր է, քան մենաշնորհային դիրք բացահայտելը: «Կա գործիքակազմի պակասություն, որը հնարավորությւոն չի տալիս ավելի էֆեկտիվ պայքարելու դրա դեմ: Մեզ պետք է ստուգումներ իրականացնելու լայն իրավասություն ու գործիքակազմ, բայց մեր հանձնաժողովի ռեսուրսները, այս առումով, սահմանափակ են»,- ասաց նա: