Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում ելույթ ունեցավ նաև ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խորշուդյանը: Նա հիմնականում անդրադարձավ եվրոպական ինտեգրման խնդրին, շեշտեց, որ մինչև 2013 թվականը Հայաստանը մնում էր առաջատարներից մեկը, որ կատարում էր ԵՄ պարտավորությունները, որ ստանձնել էր Պրահայի գագաթաժողովում:
Խուրշուդյանի խոսքով`ցավոք, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունից հետո, երբ Հայաստանը Ռուսաստանի առաջնորդած ՄՄ-ին որոշեց անդամակցել, Հայաստանի կողմից պարտավորությունների կատարումն էապես վատթարացել է: «Հատկապես այս տարվա ցուցանիշները, ցավում եմ, բայց ավելի վատն են լինելու: Այս տարվա սկզբից ունենք բացասական ազդակներ թե' մարդու իրավունքների խախտման տեսակետից, թե' քաղաքական դաշտում անհավասարության տեսակետից: Բառացիորեն մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես իշխող կուսակցությունը հաշվեհարդար տեսավ մեծությամբ երկրորդ պառլամենտական ուժի հետ ու ստիպեց նրա ղեկավարին ընդհանրապես հրաժարվել քաղաքականությունից»,- ասաց նա:
Խուրշուդյանն անդրադարձավ նաև ԼՂՀ-ին՝ նշելով, որ Արցախի խնդիրը մնում է կարևորագույն խոչընդոտներից մեկը կայունության ամրապնդման համար, և ցավալի է, որ արևմտյան գործընկերները առայժմ չեն դիտարկում Արցախի անկախության ճանաչումը` որպես լուծման տարբերակ, որ Արցախի քաղաքացիական հասարակությունը մեկուսացած չլինի ԱլԳ գործընթացներից: