|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Սոչիում օգոստոսի 8-9-ին ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպմանը:
Նա կարծիք է հայտնել, որ քիչ հավանական է ակնկալել լիարժեք խաղաղություն և հրադադարի լիարժեք պահպանում Սոչիի հանդիպումից հետո:
«Այս ժամանակահատվածում, նաև Սոչիի հանդիպումից հետո ՀՀ զինուժը մշտապես պետք է լինի իր դիրքերում: ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է օրըստօրե բարձրացնի իր մարտունակությունը, նրանց գործողությունները ցույց են տալիս, որ ավելի քան պատրաստ են ցանկացած գործողության արձագանքելու»,- ասաց Սեյրան Օհանյանը:
ՀՀ Պաշտպանության նախարարը նշեց, որ լարված իրավիճակի հիմնական պատճառը Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունն է:, որը քաղաքական միջոցառումներից ու քաղաքական հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո լարված իրավիճակ է փորձում ստեղծել` փորձելով ազդել միջազգային հանրության վրա :