|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագիրը պատրաստ է, և որ Փարիզում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումից ակնկալիքներ կան:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, ասաց. «Մենք բոլորս էլ ակնկալիքներ ունենք, որ խաղաղություն պետք է լինի։ Եվ Ադրբեջանի պաշտպանության նախարարին խորհուրդ կտայի, որ առաջին հերթին շփման գծում, ՀՀ սահմաններին վստահության մթնոլորտի հիմքեր ստեղծվի, և դադարեցնեն կրակոցները, ինչն այս վերջին օրերին ավելի է լարվել»: