Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այդ օրը Հայաստանում արդեն քանի տարի է` Գիրք նվիրելու օր է համարվում:
Yerkir.am-ի հետ զրույցում Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշեց, որ այդ օրը բազում անակնկալներ են սպասվում թանգարան այցելողներին:
«Վերահրատարակել ենք Թումանյանի անձնական գրադարանի մանկական գրքերը, այն գրքերը, որոնք ինքն իր բալիկների համար է գնել: Երկու գիրք ենք հրատարակել: Մեկը տպվել է 1914-ին` Պոլսում, արեւմտահայերեն հեքիաթներ են, որը, կարծում եմ, սփյուռքի, հատկապես` սիրիահայերի համար մեծ նվեր կլինի: Ինչպես նաեւ վերահրատարակել ենք 1909թ. Մոսկվայում լույս տեսած` գերմանական հեքիաթների շարքը, չափածո հեքիաթներ են` «Ձյունեղեն երազ» վերնագրով: Այդ օրը մանուկներին կներկայացնենք այդ գրքերը»,- ասաց Թուխիկյանը` հավելելով, որ վերահրատարակությունը երկրորդ կյանք է տալիս գրքերին:
Ի դեպ, գրքերի վրա պահպանվել է Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: